Նոր համակարգ՝ մտավոր սեփականությունը պաշտպանելու համար

Մտավոր սեփականության և հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները Հայաստանում մնում է չլուծված։  Երևանում  նախորդ շաբաթվա վերջին տեղի ունեցավ մտավոր սեփականության հակաճգնաժամային համահայկական համաժողովը։

Համաժողովի նպատակների մասին զրուցեցինք միջոցառման կազմակերպիչ Արմեն Գևորգյանի և IPChain ընկերակցության նախագահ Անդրեյ Կրիչևսկու հետ։

 «Մեր նպատակն էր մի տեղ հավաքել հայաստանյան հեղինակներին և քննարկել առկա խնդիրները»,-ասաց պարոն Գեւորգյանը։

Հայաստան են ներմուծվելու նոր տեխնոլոգիաներ, որոնք հեղինակներին, գյուտարարներին, նկարիչներին, երգահաններին հնարավորություն կտան կապիտալացնելու իրենց մտքի արգասիքը։ «Որևէ երգչի կատարումը աշխարհի որ ծայրում էլ, որ հնչի,  տեղադրված համակարգի  միջոցով, նա կարող է թափանցիկ կերպով տեսնել, թե իր գումարները որտեղից են գալիս և ուր են գնում»,- ընդգծեց նա։

IPChain ընկերակցության նախագահ Անդրեյ Կրիչևսկին նշեց, որ այսպիսի համակարգ առաջին անգամ Ռուսաստանից հետո ռեալիզացվում է Հայաստանում, որտեղ  նախադրյալները մեծ են. «Մեր առաջնային գաղափարախոսությունն այն է, որ սա ոչ թե միացյալ մի ցանց է, այլ՝ Հայաստանում մտավոր սեփականության հայկական շուկայի մասնակիցների կողմից նոր ցանցի արարում։ Ցանցը կղեկավարվի Հայաստանից և անմիջականորեն կապված կլինի IPChain-ի համաշխարհային այլ  ցանցերի հետ»։

Ընկերակցության ղեկավարի բացատրությամբ՝ IPChain-ը համացանցի նման մի բան է, որը նախատեսված է նրանց համար, ովքեր մտավոր սեփականություն են ստեղծում, ովքեր օգտվում են դրանից, ովքեր ցանկանում են վաստակել այդ փոխազդեցությունից (ովքեր օգտագործում են և ովքեր արտադրում են)։ Մի ենթակառուցվածք է, որն օգտագործվում է գործարար ենթակառուցվածքների, ոչ առևտևային ծրագրերի կողմից, որոնք ուղղակի փոխազդում են հեղինակային իրավունք ունեցողի, օգտատերերի և մտավոր սեփականության այլ մասնակիցների հետ»։

IPChain-ի գրասենյակներ բացվում են ԵԱՏՄ մի քանի երկրներում (Ղազախստան, Բելոռուս, Հայաստան) և մոտ ժամանակներս՝ Իսպանիայում, Իսրայելում և հետագայում նախատեսված են Սինգապուրում, Ֆրանսիայում, Գերմանիայում։

Համաժողովը, ըստ Կրիչևսկու, ցույց տվեց, որ Հայաստանում այսպիսի համակարգ ներդնելու պահանջը կա, և միայն մնում է տեղադրել համակարգիչներ, սերվերներ և դրանք լցնել տեղեկատվությամբ։ 

«Մոտ ժամանակներս մենք մեր հայաստանյան գործընկերներին կփոխանցենք մեր աշխատանքները, մեր տեխնոլոգիաները, իսկ հետագան արդեն կախված է մեր բարեկամներից»,- եզրափակեց նա։

Նյութի աղբյուրը՝ «Ա1+», 17 մայիս 2019 թ.



15.09.2019 Gevorgyan_Armen 0
Добавить комментарий:



Персоны НСИС



Margaryan_VaxtangGevorgyan_Armen1Harutyunyan_DavitTadevosyan_ZoyaAzaryan_ArthurAdamyan_YevaAdamyan_AshotGevorgyan_ArmenarmenluramMmargaryan_Vaxtang