Մտավոր սեփականության համահայկական ֆորում

Հիմնական նպատակները, որոնք իր առջև դնում է ցանկացած պետություն, պետք է ուղղված լինեն տնտեսական առաջընթացի ապահովմանը։ Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է նոր գաղափարների և տեխնոլոգիաների անընդհատ և անխափան հոսք։ Պետության մտավոր ներուժը՝ նրա մրցակցային լրջագույն առավելություններից է։ Իսկ 21-րդ դարի ֆանտաստիկ տեմպերով զարգացումների պարագայում՝ երկրի մտավոր սեփականությունը կարևորագույն նախապայմաններից է սեփական տեղն ունենալու գլոբալացվող աշխարհում։ Բնականաբար, այս պարագայում առաջնային նշանակություն է ստանում մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանվածության հարցը։

Հայաստանում ոլորտի խնդիրը պահանջում են նոր լուծումներ և ժամանակակից մոտեցումներ։ 

Մայիսի 17-ին  Երևանում այս հարցին անդրադարձել է «Մտավոր սեփականության համահայկական հակաճգնաժամային ֆորում»-ը, որին մասնակցել են հյուրեր նաև Ռուսաստանից:

Համաժողովին ելույթ են ունեցել Տրասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, IPChain ասոցիացիայի նախագահ, Իրավատերերի միության եվրասիական համադաշնության ղեկավար Անդրեյ Կրիչևսկին և այլք:

Մանրամասները՝ Հ1-ի տեսանյութում

Նյութի աղբյուր՝ news-line.am



15.09.2019 Gevorgyan_Armen 0
Добавить комментарий:



Персоны НСИС



Margaryan_VaxtangGevorgyan_Armen1Harutyunyan_DavitTadevosyan_ZoyaAzaryan_ArthurAdamyan_YevaAdamyan_AshotGevorgyan_ArmenarmenluramMmargaryan_Vaxtang