Վարչապետը ներկա է գտնվել ՏՏ ոլորտում գործող ընկերության բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը:

«Զայլինքս» ընկերությունը տարբեր երկրների մասնաճյուղերում ունի մոտ 5 հազար աշխատակից և հաճախորդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում: 2019 թվականի ընթացքում «Զայլինքս»-ն արդեն իսկ ստացել է 3.06 միլիարդ դոլարի եկամուտ:

«Զայլինքս Արմենիա»-ի երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս Արմենիա»-ն համագործակցություն է սկսել նաև հայաստանյան բուհերի հետ՝ համատեղ հետազոտական ծրագրեր մշակելու նպատակով:



16.11.2019 Gevorgyan_Armen 0
Добавить комментарий:



Персоны НСИС



Margaryan_VaxtangGevorgyan_Armen1Harutyunyan_DavitTadevosyan_ZoyaAzaryan_ArthurAdamyan_YevaAdamyan_AshotGevorgyan_ArmenarmenluramMmargaryan_Vaxtang